Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը բարձրացրել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը բարձրացրել է 
պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով աշխատակիցների սոցիալական հարցերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի առաջարկով համալսարանի գիտխորհրդի որոշմամբ 2014-ի սեպտեմբերի 1-ից բարձացվում է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը` 20 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժամեն Վիլյանը, հիշյալ որոշման համաձայն, դասախոսի աշխատավարձի նվազագույն շեմը 148 հազար դրամ է, իսկ դոկտոր պրոֆեսորի աշխատավարձի բարձր շեմը` 284 հազար դրամ` առանց լրավճարների: Բարձացվել է նաև սպասարկող անձնակազմի աշխատավարձը: Նախատեսվում է վերանայել նաև համալսարանի ադմինիստրացիայի անձնակազմի աշխատավարձերը:

ՃՇՀԱՀ-ն 2014-ի սեպտեմբերը բարեփոխումներով է սկսում: Ամբողջությամբ արդիականացվել են շենքի ինժիներական ենթակառուցվածքները, ֆիքսված և ինտերնետ կապը, լուսավորության համակարգերը: Դիզայներական լուծումներով վերանորոգվել են շենքի  4 հարկի միջանցքները, որոշ չվերանորոգված սանհանգույցները նորոգվել և կահավորվել են: Առաջին անգամ տեղադրվել են անվտանգության և հակահրդեհային համակարգեր: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել լաբորատորիանները, որոշ չվերանորոգված լսարաններ, աստիճանները, աստիճանավանդակները, հատակը:

Այսուհետ դասերի և դասամիջոցների մասին կազդարարի երաժշտությունը` դասական զանգը փոխարինվել է երաժշտական  տարբեր հնչյուններով, ինչը և ուսանողներին, և դասախոսներին էսթետիկական հաճույք կպարգևի:

2014-ի հունիսից   շենքի դիմացի պուրակում սկսած բարեկարգման աշխատանքները ևս ավարտված են: Տեղադրվել են շուրջ  24  նոր նստարաններ, ցայտաղբյուր, վերատնկվել են աշխատանքների ընթացքում հանված դալար եղևնիները: Խոտածածկվել է մոտ 2000 քմ տարածք: Անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ:

Բուհին կից ստեղծվել է ավտոմեքենաների նոր կայանատեղի` ուսանողների և դասախոսների համար:

Ժասմեն Վիլյանի խոսքով` այս ողջ աշխատանքը հնարավոր է եղել իրագործել բուհի ճիշտ տնտեսական քաղաքականության եւ տնտեսումների շնորհիվ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am