Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքում ուսուցիչների կոնֆերանսը կակայացավ ՀՀ ԿԳ փոխնախարարի մասնակցությամբ

Գեղարքունիքում ուսուցիչների կոնֆերանսը կակայացավ ՀՀ ԿԳ փոխնախարարի մասնակցությամբ

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ  դպրոցների տնօրենների 2014-15 ուսումնական տարվա օգոստոսյան կոնֆերանսը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` կոնֆերանսին մասնակցում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ աշխատանքները ղեկավարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախորդ ուսումնական տարում իրականացված աշխատանքների եւ 2014-15 թվականների ուսումնական տարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա մասնավորապես նշեց, որ նախորդ ուսումնական տարում աշխատանքները նպատակաուղղվել են  կրթության որակի բարձրացմանը, կրթության համակարգի արդյունավետ գործունեությանը, կրթություն ստանալու հավասար  մատչելիությանը: Ուշադրություն է դարձվել դպրոցների ուսումնական գործընթացը տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցնելուն, հատուկ կրթության եւ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության ապահովմանը: Առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

 ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը   հրավիրվածներին  ծանոթացրեց 2014-15 ուսումնական տարվա   այն նորամուծություններին, որոնք ներառված են ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում:  Փոխնախարարը, մասնավորապես, խոսեց 9-ամյա պարտադիր  կրթությունից 12- ամյա  պարտադիր կրթության անցնելու գործընթացի,  ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի,  «Ազգային երգ ու պար» առարկան հանրակրթական դպրոցներում  դասավանդելու հարցերի, ինչպես նաեւ  դպրոցների վարկանիշավորման համակարգի լրամշակման եւ վերջնական ներդրման, նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնման եւ այլ  թեմաների  մասին:  

Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն  անդրադարձավ մարզի հանրակրթական դպրոցների կողմից գրանցված  այն թերություններին ու բացթողումներին, որոնք նկատվել են նախորդ  ուսումնական տարվա ընթացքում: Նա նշեց, որ  նոր ուսումնական տարվա ընթացքում կարվի հնարավորը`   դրանք  շտկելու կամ վերացնելու ուղղությամբ:  Մարզպետը  ներկաների ուշադրությունը  հրավիրեց նաեւ դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը  ավելի բարձր հիմքերի վրա դնելու գործընթացին, շնորհակալություն հայտնեց այն տնօրեններին, ովքեր իրենց  բարեխիղճ եւ  պատասխանատու աշխատանքով նպաստել են հանրակրթական հաստատություններում դպրոցականների ուսուցման գործընթացի անխափան կազմակերպմանը:  Կոնֆերանսի ավարտին  մարզի ղեկավարը շնորհավորեց  ներկաներին`  նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքի օրվա  առթիվ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am