Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կիմ Չեն Ընի անձնական ֆինանսիստը 5 միլիոն դոլարով փախել Է ԿԺԴՀ-ից

Կիմ Չեն Ընի անձնական ֆինանսիստը 5 միլիոն դոլարով փախել Է ԿԺԴՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսկորեացի բարձրաստիճան ֆինանսիստը, որը կառավարում էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական դրամական միջոցները, փախուստի է դիմել արտասահման եւ ներկայում, ենթադրաբար, գտնվում է Ռուսաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել է հարավկորեական «Չունան իլբո» թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած մի աղբյուր, Յուն Դե Հյոնն ապաստան է փնտրում երրորդ երկրում:     

«Հյուսիսային Կորեայի Joson Daesong Bank-ը գլխավորած Յուն Դե Հյոնն անհետացել Է Ռուսաստանի Նախոդկա նավահանգստում: Նա իր հետ ունեցել Է շուրջ 5 միլիոն դոլար «հեղափոխական հիմնադրամներից»: Ենթադրվում Է, որ նա դիմել Է ապաստան տրամադրելու խնդրանքով»,- գրել Է հրատարակությունը:     

Ինչպես նշել Է «Չունան իլբոն», Յուն Դե Հյոնը մեծ ծավալի տեղեկատվություն ունի ԿԺԴՀ-ի առաջնորդի ֆինանսական գործառնությունների վերաբերյալ: Նրա հիմնական խնդիրը եղել Է արտասահմանում Կիմ Չեն Ընի եւ նրա հանգուցյալ հոր՝ Կիմ Չեն Իրի գաղտնի հիմնադրամների կառավարումը:

2010 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը բանկը ներառել Է «սեւ ցուցակում»՝ վերջինիս մեղադրելով ԿԺԴՀ-ի «ապօրինի ֆինանսական ծրագրերին մասնակցելու» մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am