Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում դաշտային հոգեւոր-լուսավորչական համալիր է սարքավորվում

Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում  դաշտային հոգեւոր-լուսավորչական համալիր է սարքավորվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրի Սուրբ նահատակ Մերկուրիոս Սմոլենսկու եկեղեցում սկսվել Է հոգեւոր-լուսավորչական համալիրի սարքավորումը: Եկեղեցին մտնում է Հայաստանի Հանրապետությունում Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարքարանի կազմի մեջ: Դաշտային եկեղեցին կառուցվել է ի պատիվ ռուս զորականության երկնային հովանավորներից մեկի, զորականություն, որի իրեն փառավորեց թաթար-մոնղոլական լծի դեմ մղված պայքարում:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, եկեղեցում պլանավորված Է զինվորների եւ սերժանտների հետ հասարակական-պետական, դաստիարակչական եւ մշակութային-ժամանցային պատրաստության պարապմունքների անցկացում:

Համալիրը կառուցվել Է զորամիավորման հրամանատարության ցուցմամբ եւ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով զորամասի հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյի (Վաց) նախաձեռնությամբ: Այն բաղկացած կլինի եկեղեցու երկու շենքերից եւ նախապատրաստության դասարանից:

Դասարանի բացումը ծրագրված Է ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am