Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուկրաինայում 2,5 հազարից ավելի մարդ Է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր. ՄԱԿ

Ուկրաինայում 2,5 հազարից ավելի մարդ Է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր. 
ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի կեսերից, երբ Ուկրաինայի արեւելքում սկսվեց ուժային գործողությունը, մինչեւ օգոստոսի 27-ն ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայում հակամարտության զոհ Է դարձել 2593 մարդ, մոտավորապես 6 հազար հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելության՝ օգոստոսի 29-ին հրապարակված զեկույցում:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում Է, որ երկուստեք ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի մարտերը եւ Արեւելյան Ուկրաինայի խիտ բնակեցված շրջանների գնդակոծումները հանգեցրել են այն բանին, որ հուլիսի 16-ից մինչեւ օգոստոսի 17-ն ընկած ժամանակաշրջանում օրական զոհվում Էր 36 մարդ:   

Կիեւի իշխանություններն ապրիլի կեսից ուժային գործողություն են անցկացնում Ուկրաինայի արեւելքում, որն ուղղված Է փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ Դոնբասի բնակիչների դեմ: Մոսկվայում հատուկ գործողությունը որակել են պատժիչ եւ համաշխարհային հանրակցությանը կոչ են անում հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել կրակի դադարեցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am