Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Տխրահռչակ Malaysia Airlines ավիաընկերությունը 6 հազար աշխատակիցների Է կրճատում

Տխրահռչակ Malaysia Airlines ավիաընկերությունը 6 հազար աշխատակիցների Է կրճատում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Malaysia Airlines (МАS) ավիափոխադրողը, որն այս տարի երկու հանրանավ Է կորցրել,  6 հազար աշխատակիցների կկրճատի ընկերության վերակազմման ծրագրի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:

Ինչպես սպասվում Է, անձնակազմի զանգվածային ազատումներից բացի, օգոստոսի 29-ին պաշտոնապես կհայտարարվի ընկերության ղեկավարության փոխարինման մասին: Ավելի վաղ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել Է ավիափոխադրողի ազգայնացումն սկսելու մասին:

Նախօրյակին հրապարակվել Է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերաբերյալ MAS-ի ֆինանսական հաշվետվությունը: Փաստաթղթի համաձայն՝ ապրիլից հունիսի ընկած ժամանակահատվածում ընկերության զուտ վնասը կազմել Է 307 մլն ռինգիտ (92 մլն դոլար): Malaysia Airlines-ի ընդհանուր վնասները վերջին երեք տարվա ընթացքում կազմել են շուրջ 1,3 մլրդ դոլար:

Malaysia Airlines ընկերության կորած ինքնաթիռներից առաջինը դարձել Է MH370 չվերթը, որը մարտի սկզբին Քուալա Լումպուրից Պեկին Էր մեկնել 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով: Ինքնաթիռի բեկորները մինչ այժմ չեն գտնվել: Ենթադրվում Է, որ օդանավն ընկել Է Հնդկական օվկիանոսի հարավային մասում:

Մյուս խոշոր ողբերգությունը դարձել Է Boeing 777 ինքնաթիռի կորուստը, որը Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր, եւ հունիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում գտնվում Էր 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա եւ անձնակազմի 15 անդամները: Նրանք բոլորն Էլ զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am