Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Կանեփ-կակաչ-2014»-ի շրջանակում ոչնչացվել է 75 տ 92 կգ կանեփի զանգված

«Կանեփ-կակաչ-2014»-ի շրջանակում ոչնչացվել է 75 տ 92 կգ կանեփի զանգված

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 29-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 75 տոննա 92 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 87 դեպք, որից 65-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 418 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, 4 մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 34 քրեական գործ` 43 դրվագով:

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 7 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ) դեպքեր:  Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք (2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ):  Հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հրացան, 155 փամփուշտ  (Արագածի, Ապարանի ՈԲ), 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ  (Մասիսիս ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 հատ կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ):  Տնամերձ 260 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 763.6 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 124 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 18 հետախուզվող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am