Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Աշխարհազորը պաշտպանել Է Ուկրաինայի զինվորականների համար մարդասիրական միջանցք բացելու Պուտինի կոչը

Աշխարհազորը պաշտպանել Է Ուկրաինայի զինվորականների համար մարդասիրական 
միջանցք բացելու Պուտինի կոչը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարավ - արեւելքում գործող աշխարհազորայինների հրամանատարությունը պաշտպանել Է հանրապետության բանակի շրջապատված զինծառայողների համար մարդասիրական միջանցք բացելու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ պայմանով, որ  նրանք կզինաթափվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 29-ի գիշերը հաղորդել Է հարավ - արեւելքի բանակի մամուլի ծառայության կայքը:    

«Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի՝ շրջապատված զինված ուժերի դուրսբերման համար մարդասիրական միջանցքի ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը: Մենք պատրաստ ենք ապահովել ուկրաինացի զինծառայողների՝ շրջապատումից դուրս գալու անվտանգությունը՝ մի պայմանով. նրանք պետք Է ստեղծված միջանցքով դուրս գան առանց սպառազինության»,- ասված Է հաղորդագրության մեջ:   

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի աշխարհազորին կոչ Էր արել մարդասիրական միջանցք բացել շրջապատված զինծառայողների համար եւ նրանց հնարավորություն ընձեռել՝ դուրս գալ մարտերի շրջանից:

Ուկրաինական գումարտակները շրջապատման մեջ են ընկել Դոնեցկի մարզի Իլովայսկի մերձակայքում: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ քաղաքի մոտ մարտերն ընթանում են անընդմեջ, ուժայիններն արդեն մթերքի եւ ջրի հետ կապված խնդիրներ ունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am