Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայով հիվանդանալու ավելի քան 3 հազար դեպք է գրանցել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայով հիվանդանալու ավելի քան 3 հազար դեպք է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է Էբոլա մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու 3069 դեպք, դրանից 1552-ը՝ մահացու վախճանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հաղորդել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ նշվել էր, որ տենդի զոհ է դարձել 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 120 բուժաշխատող, որոնք օգնում էին պայքարելու հիվանդության դեմ:  

Հիվանդության դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Էբոլա տենդի բուժում կամ դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ գոյություն չունի, բայց հիվանդության բռնկումից հետո հեռանկարային պատրաստուկների մշակման մասին  հաղորդել հայտնել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Կանադայում: ԱՀԿ-ն  բարոյական Է համարել հիվանդության բուժման համար փորձարարական դեղորայքի օգտագործումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am