Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը և Էստոնիան սերտացնելու են համագործակցությունը կրթական ոլորտում

Հայաստանը և Էստոնիան սերտացնելու են համագործակցությունը կրթական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն Էստոնիայի կրթության և գիտության նախարարից Էստոնիա այցելելու հրավեր է ստացել:Այս մասին օգոստոսի 27-ին  հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ավարտին, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Տեղեկատվությունը շատ օպերատիվ ձևով տարածեցին մեր էստոնացի գործընկերները: Այցելելու եմ Տալլին և ստորագրելու եմ այն միջպետական համաձայնագիրը, որի վրա մենք աշխատել ենք վերջին ժամանակահատվածում: Այդ համաձայնագրի ստորագրումը կխթանի կրթության ոլորտում մեր հարաբերությունները: Այն հատկապես թույլ կտա իրականացնել միջբուհական փոխանակման և ուսանողական կրթաթոշակային ծրագրեր»,-նշեց Աշոտյանը:

Աշոտյանը Տալլին կմեկնի սեպտեմբերի 22-ին:

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 23-ին : Երկու երկրները համագործակցում են նաև կրթական ոլորտում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am