Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները քննարկել են Մաքսային միության զարգացման հարցերը

ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները քննարկել են Մաքսային միության զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները եռակողմ ձեւաչափով քննարկել են Մաքսային միության զարգացման հարցերը, հաղորդել է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մաքսային միության եռյակի պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը, շարունակել են շփումը: Կայացել է առարկայական զրույց Մաքսային միության հրատապ օրակարգի լայն սպեկտրի հարցերի շուրջը»,- ասել է Պեսկովը:  

Օգոստոսի 26-ին Մինսկում կայացել է հանդիպում Մաքսային միություն - Ուկրաինա - Եվրամիություն ձեւաչափով, որտեղ քննարկվել են տնտեսական համագործակցության հացերը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել Է տնտեսական փոխգործակցության շուրջն Ուկրաինայի եւ Եվրամիության հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին՝  փոխադրաձ շահերի հաշվառմամբ: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ Ուկրաինայի նախագահի հետ Մաքսային միության երկրների ղեկավարների հանդիպմանը Պուտինը հիշեցրել Է, որ Ուկրաինան սերտորեն ինտեգրված Է ԱՊՀ-ի տնտեսական տարածությունում:    

Դրա հետ մեկտեղ, Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ռուսաստանի նախագահի կարծիքով, վնասներ կբերի թե՛ հենց իրեն եւ թե՛ Մաքսային միության երկրներին: «Հրաժարումն ԱՊՀ-ի հետ ընդհանուր տեխնիկական նորմաներից եւ Եվրամիության ստանդարտներին ադապտացումը միլիարդավոր եվրոներ կնստի Ուկրաինայի վրա»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am