Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՀԿ-ն հանձնարարել է մտցնել էլեկտրոնային սիգարետների գովազդի սահմանափակումներ

ԱՀԿ-ն հանձնարարել է մտցնել էլեկտրոնային սիգարետների գովազդի 
սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանձնարարել է մտցնել Էլեկտրոնային սիգարետների գովազդի սահմանափակումներ, արգելել դրանց օգտագործումը շենքերում եւ վաճառքն անչափահասներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ասված է ԱՀԿ-ի փորձագետների խմբի՝ տարածված զեկույցում:  

Փաստաթուղթը պատրաստվել է ԱՀԿ-ի՝ Ծխախոտի դեմ պայքարի  պարփակ կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի վեցերորդ նստաշրջանի մասնակիցների համար, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:

Մոսկվայի հանդիպման համար կողմերը պետք Է ձեւակերպեն Էլեկտրոնային սիգարետների բազմամիլիարդանոց շուկայի կարգավորման առաջարկությունները: Ըստ զեկույցի բովանդակած  տվյալների՝ 2014 թվականին աշխարհում կար Էլեկտրոնային սիգարետների 466 առեւտրանիշ, իսկ մեկ տարի առաջ՝ 2013 թվականին, դրանց վրա ծախսվել Է 3 միլիարդ դոլար: Կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2030 թվականը Էլեկտրոնային սիգարետների վաճառքները կաճեն 17 անգամ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am