Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Դուբայից Մոսկվա թռչող հարբած ադրբեջանցին կարող է հայտնվել ավիաընկերությունների «սեւ ցուցակում»

Դուբայից Մոսկվա թռչող հարբած ադրբեջանցին կարող է հայտնվել 
ավիաընկերությունների «սեւ ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության` Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռում վիճաբանություն սարքած ադրբեջանցին ուղարկվել է բժշկական հետազոտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

ՌԴ Պետդուման ավելի վաղ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` քրեական եւ ադմինիստրատիվ պատասխանատվության ենթարկել ուղեւորներին, ովքեր օդանավում կխախտեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, առաջարկվում է  ավիաընկերությանն իրավունք վերապահել հրաժարվել ավիատոմս վաճառելուց այն ուղեւորին, ով վերջին հինգ տարվա ընթացքում ինքնաթիռում խախտել է պատշաճ վարքականոնը (ուղեւորին ներառել սեւ ցուցակում): 

Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռի` օդ բարձրանալուց հետո տղամարդը սկսել էր կոպիտ արտահայտություններ անել, բարձրաձայն խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն կին ուղեկցորդուհիներ, վերջիններս ստիպված օգնության են կանչել տղամարդ ուղևորների: Ականատեսներից մեկը պատմել է, որ 6 տղամարդ դժվարությամբ են կարողացել հանգստացնել հարբած ուղևորին, իսկ ուղեկցորդուհիները նրան կապել են նստատեղին հնարավոր բոլոր միջոցներով` այդ թվում սրբիչներով ու ամրագոտիներով:

Ի վերջո ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Երևանում: Օդաչուները ցանկացել են կռիվ հրահրած ուղևորին, ով Ադրբեջանի քաղաքացի է, հանձնել Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունել: Փոխարենը հայ բժիշկները նրան հանգստացնող ներարկում են արել, ինչից հետո ադրբեջանցին քնել է: Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է թռիչքը և երեք ժամ ուշացումով հասել է Մոսկվա:

Անկարգապահ ուղևորին Մոսկվայում ձերբակալել են: «Աերոֆլոտ» ընկերությունը առաջարկել է ադրբեջանցուն դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am