Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կմեկնարկի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կմեկնարկի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում այս տարի կանցկացվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջին փուլը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հանձն է առել սկսել մի ծրագիր, որով տարրական դասարանների աշակերտները կապահովվեն միանվագ դպրոցական սնուդով՝ ելնելով տարիքային խմբի կենսաֆիզիոլագիական առանձնահատկություններից:

«Ծրագիրը ոչ միայն կրթական է, այլև առողջապահական, սոցիալական, և, ինչու ոչ, նաև գյուղատնտեսական է, որովհետև, եթե տեղական արտադրողների սնդդամթերքը որակյալ ճանաչվի, ապա այն կմատակարարվի դպրոցներին »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագիրը մեկնարկելու է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2007թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը, նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am