Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում Իրանի Փերիա գավառի հայության օրերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր

Հայաստանում Իրանի Փերիա գավառի հայության օրերի մասնակիցներն այցելել են 
Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների մասնակիցները, Հայաստանում, Իրանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող փերիահայերն օգոստոսի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փերիահայերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և միասին աղոթել:

Այնուհետև նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ցուցադրությանը ծանոթանալուց հետո միջոցառման մասնակիցները հանդիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Վերջինս նախ ողջունել է Հայաստան այցելած փերիահայերին և խոսել թանգարանի նոր ցուցադրությունների մասին, որոնք  2,5 անգամ ավելի շատ նյութ են պարունակելու և առավել մանրամասն, խորքային են ներկայացնելու Հայոց ցեղասպանությունն ու վերջինիս առնչվող դեպքերը:

Հայկ Դեմոյանը համառոտ խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կատարած աշխատանքների, ձեռնարկների և այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպվելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքներում:  Նա հավելել է, որ նոյեմբերին Թեհրանում կբացվի Ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը ներկայացվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում:

Հանդիպման վերջում Հայկ Դեմոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես թանգարանի նոր ցուցադրությանը, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը նվիրված պարսկերեն լեզվով հրատարակություններին:

Ցեղասպանության հուշահամալիրից միջոցառման մասնակիցները շարժվել են  դեպի Եռաբլուր, որտեղ նրանց է դիմավորել Եռաբլուր  զինվորական պանթեոնի արարողակարգերի  բաժնի պետ, կապիտան Ալբերտ Առաքելյանը: Վերջինս մանրամասն պատմել է Եռաբլուրում ամփոփված Արցախյան հերոսամարտի և մեր օրերում արիաբար նահատակված հերոսների մասին:  Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել նորօրյա հերոսների շիրիմներին և այցելել Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի:

Օգոստոսի 24-ին  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կտրվի Սբ. պատարագ, կկատարվի Փերիո գավառի ննջեցյալների Հոգեհանգստի արարողություն: Այնուհետև երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սայաթ-Նովա» աշուղական համույթի համերգը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կկատարվեն փերիահայ աշուղների ստեղծագործությունները: Ներկաներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am