Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհը փակ կմնա առնվազն երկու շաբաթ

Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհը փակ կմնա առնվազն երկու շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքից հետո վրացական իշխանությունները շարունակում են մաքրման աշխատանքները: Կազբեկ-Վերին Լարս ճանապարհահատվածում երթևեկության լիարժեք վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու շաբաթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա օնլայն» լրատվականը, այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ներկայացուցիչը:

Դարիալի կիրճին հարակից շրջանում հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող երկու մարդ` Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներ, սողանքի հետևանքով անհայտ կորել են: Պետական մարմինների հաղորդմամբ` Թերեք գետը Ռուսաստանի Դաշնության տարածք է բերել մի մարդու դի, ով ենթադրաբար հենց Թուրքիայի կորած քաղաքացին է: Նրա ինքնությունը հստակ պարզելու համար ընթանում է  փորձաքննություն:

Դարիալի կիրճում ընթացքող մաքրման աշխատանքներին հետևելու համար այստեղ է ժամանել Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Քալաձեն: Այստեղ են գտնվում նաև մյուս նախարարները, ինչպես նաև Վրաստանի վարչապետն ու Նախագահը: Նախնական հաշվարկներով` սահմանային անցակետին հասցված վնասը գնահատվում է 3 մլն ԱՄՆ դոլար:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին` առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am