Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մովսես Հակոբյանը պատրաստ է լինել դարձի եկած աղանդավոր զինծառայողների կնքահայրը

Մովսես Հակոբյանը պատրաստ է լինել դարձի եկած աղանդավոր զինծառայողների 
կնքահայրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակում ներգրավված հոգեւորականները դարձի են բերում աղանդավոր զինծառայողներին: Այս մասին Ստեփանակերտում Ն.Ս.Տ.Օ.Օ. Գարգին Բ կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանից մեկնած մի խումբ երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

«Հոգևոր դասի ներգրավածությունը բանակում կարևոր է: Այս զորակոչին 64 զինծառայողներ աղանդավորներ էին, բայց զորացրվելուց նրանցից ոչ մեկն աղանդավոր չէր: Նրանք, ովքեր կկնքվեն, ես քավոր կլինեմ: Գտնում եմ, որ դա մեր աշխատանքի արդյունքն է, և ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել այդ զինվորի հետագա կյանքի համար»,-ասաց Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am