Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բացվեցին «Իրանի Փերիա գավառի հայության օրերը Հայաստանում»

Բացվեցին «Իրանի Փերիա գավառի հայության օրերը Հայաստանում»

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ազդարարվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների հանդիսավոր բացման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման սկզբում ներկաները դիտել են «Իրանի Փերիա գավառի հայկական գյուղեր» խորագրով ֆիլմը, որը նվիրված էր վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Մինասյանի հիշատակին: Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասել է. «Սիրելի՛ փերիացիներ, իրոք, այս միջոցառման կազմակերպումը պետք է պատմական երևույթ համարել, քանի որ այդպիսով ապացուցում ենք հայ-իրանական բարեկամության հավերժությունը, հզորությունը և զարգացման հետագա հեռանկարները: Հայ-իրանական հարաբերությունները պատմական մեծ ճանապարհ են անցել, հուսով եմ՝ այն դեռ դարեր կշարունակվի. իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը` այնտեղ հայերիս բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելու համար, որով մենք կարողացել ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը, ազգային դիմագիծը և պատմությունը: Այնտեղ այնպիսի պատմական հուշարձաններ ստեղծեցինք, որոնցով այսօր հպարտանալ կարելի է, այս հավաքը սեր է առ Փերիա, առ մեր նախնիները, վստահ եմ՝ այս ընթացքում հագեցած օրեր եք անցկացնելու, որոնք երբեք չեք մոռանա, երախտագիտությունս եմ հայտնում նաև Մատենադարանի տնօրինությանը՝ իր հոյակերտ հաստատության դռները մեր առջև բացելու և ցուցաբերած աջակցության համար»:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ողջույնի խոսքը և ԻԻՀ խորհրդարանում հայազգի ներկա և նախկին պատգամավորների ողջույնի խոսքերը կարդացել է Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախագահ Գասպար Ամիխանյանը: Իսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսիի ողջույնի խոսքը փոխանցել է ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին: Վերջում բոլոր ներկաները այցելել են Մատենադարանի ձեռագրատուն՝ տեսնելու Փերիա գավառի ձեռագրերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am