Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թմրամոլությունից ազատագրվելու «12 քայլ» ծրագիրը կիրականացվի ԱՀԹ ցերեկային կենտրոնում

Թմրամոլությունից ազատագրվելու «12 քայլ» ծրագիրը կիրականացվի ԱՀԹ ցերեկային 
կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել «Թմրամոլության վնասներն ու դրանցից  ձերբազատվելու ուղիները» թեմայով քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի մամուլի դիվանից, այն կազմակերպել էին Արարատյան Հայրապետակայն թեմի «Ցերակային կենտրոնը» և մամուլի դիվանը:

Քննարկմանը մասնակցել են «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչները, ՀՀ առողջապահության նախարարության, ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան« հիմնադրամի,  Հայկական Կարմիր խաչ ընկերության, Նարկոլոգիական կլինիկայի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ներկայացուցիչներ:

ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսել է հանդիպումը, ապա ներկաներին փոխանցել Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Տեր հայրը ներկայացրեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը», որ 2011թ. հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Տ. Նավասարդ Սրբազանի ու ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: Կենտրոնը զբաղվում է թմրամոլների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու նրանց հարազատների հետ հոգևոր և հոգեբանական աշխատանքների կազմակերպմամբ:

«Անանուն թմրամոլներ» միության ներկայացուցիչները խոսել են իրենց կազմակերպության մասին, որ մասնաճյուղեր ունի աշխարհի 135 երկրներում: Դրանց շահառուների թիվը հասնում է շուրջ 65 հազարի: Անդրադառնալով «12 քայլ» միջազգային ծրագրին՝ նրանք պատմել են, որ դրա միակ նպատակն է թմրամոլի մոտ բուժվելու և թմրադեղերից հրաժարվելու ցանկություն առաջացնել: Ամբողջ աշխարհում ծրագիրն իրականացնում են նախկին թմրամոլներ, ովքեր հավասարը հավասարի խորհրդատվություն ու աջակություն են ցուցաբերում թմրանյութերից կախվածություն ունեցողներին: Նրանք բժիշկներ չեն և միայն իրենց կյանքի ու փորձի օրինակով են մարդկանց կարողանում ցույց տալ դեպի ազատագրում տանող ճանպարհը:

Աշխարհի բազմաթիվ երկրներում ծրագիրը գործում է եկեղեցիներին կամ հոգևոր կենտրոններին կից: Հյուրերի խոսքով՝ իրենց կազմակերպությունը կրոնական չի, սակայն հոգևոր է, քանի որ յուրաքանչյուր մարդու  համար հագևոր արժեքների վերագտնումն է օգնում վերադառնալ բնականոն կյանք: «Անանուն թմրամոլներ» կազմակերպության մասնաճյուղերը գործում են թե՛ քրիստոնյա, թե՛ մուսուլմանական, թե այլ կրոն դավանող երկրներում:

«Անանուն թմրամոլներ» միության ներկայացուցիչները Հայատանում են ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Ցերեկային կենտրոնի» տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով՝ Հայաստանում հիմնելու «12 քայլ» ծրագիրը:

Որպես ծրագրի մեկնարկ` այսօր երեկոյան ԱՀԹ «Ցերեկային կենտրոնում» նրանք կանցկացնեն փակ խումբ-քննարկում, որին կմասնակցեն միայն թմրամոլները: Վաղը  նույն կենտրոնում կկազմակերպվի բաց խումբ-քննարկում թմրամոլների, նրանց հարազատների և բոլոր ցանկացողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am