Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ջոն Լենոնի ինքնանկարը 5 մլն դոլարով հանվել Է աճուրդի

Ջոն Լենոնի ինքնանկարը 5 մլն դոլարով հանվել Է աճուրդի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Beatles լեգենդար ռոք-խմբի հիմնադիր Ջոն Լենոնի ամենահազվագյուտ ինքնանկարը՝ կարմիր-սեւ գուներանգներով, Մեծ Բրիտանիայում միջազգային աճուրդի Է հանվել Cooper`s Own առեւտրական տան կողմից: Ինչպես հաղորդել Է BBC ռադիոկայանը, ինքնանկարի մեկնարկային գինը որոշված Է 5 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Խոսքը վերաբերում Է XX դարի երկրորդ կեսի համաշխարհային մշակույթի ամենաականավոր գործիչներից մեկի եզակի ստեղծագործությանը,- հայտարարել Է Cooper`s Own-ի տնօրեն Լուիզա Քուպերը:- Նման ստեղծագործությունները շատ հազվադեպ են ստացվում աճուրդի»:

Աբստրակտ ոճի յուղաներկ ինքնանկարը Ջոն Լենոնն ստեղծել Է 1958 թվականին, երբ սովորում Էր Լիվերպուլի գեղարվեստական քոլեջում: Կտավի սեւ ֆոնի վրա կարմիր գույնով ներկայացված Է պատկեր, որի հետեւին կարմիր ուղղանկյուն Է:  

1970-ական թվականներին այս նկարը Sotheby`s-ի աճուրդից ձեռք Է բերել ամերիկացի մի հավաքորդ: Այժմ նրա հավաքածուն վաճառվում Է:

Ջոն Լենոնը շուտով լքել Է գեղարվեստական քոլեջը եւ կենտրոնացել երաժշտական կարիերայի վրա, որ նրան համաշխարհային համբավ Է բերել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am