Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

Երևանում մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 
վերջին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով մայիսից մեկնարկել են շուրջ 30000 քմ ծավալով մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացը բաժանվել է 2 մասի: Մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում հաղորդուղիներ անցկացնելով կամ դրանք նորոգելով պայմանավորված առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, կհարթեցվեն, իսկ սալիկները կվերատեղադրվեն: Որոշակի հատվածներ սակայն, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, կփոխարինվեն նորերով:

Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի աշխատանքների 1/3 -ից  փոքր-ինչ ավելին: 4000 քմ-ում վերատեղադրվել են նախկինում եղած, բայց անվնաս սալիկները, ևս 8000 քմ-ում տեղադրվել են նոր սալիկներ: Հանրապետության հրապարակին հարակից մայթերի նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը կփոխարինվեն նույն տեսակի սալաքարերով: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am