Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում և միջպետական նշանակության ճանապարհներին սեպտեմբերից 1-ից գործարկվելու են նոր արագաչափեր

Երևանում և միջպետական նշանակության ճանապարհներին սեպտեմբերից 1-ից 
գործարկվելու են նոր արագաչափեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում և հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհներին սեպտեմբերի 1-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից  «Մ-12 Գորիս-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք, Արցախյան խճուղի), գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք), գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Էրեբունի փողոցում սեպտեմբերի 1-ից գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կգործարկվեն դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը: Մասնավորապես, Տիգրան Պետրոսյան փողոցում կգործի 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ա. Ավետիսյան փողոցում 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ռուբինյանց փողոցում` 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Օրբելի փողոցում կգործի 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00 -18:00-ն ընկած ժամանակահատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am