Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի մարզիկները այժմ 27-րդ տեղում են Նանջինի Պատանեկան օլիմպիական խաղերում

Հայաստանի մարզիկները այժմ 27-րդ տեղում են Նանջինի Պատանեկան օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզիկները, նվաճելով 1 ոսկե մեդալ՝ 77կգ քաշային ծանրորդ Հակոբ Մկրտչյան, եւ 1 արծաթե մեդալ՝ հրաձիգ Հրաչյա Բաբայան, այժմ զբաղեցնում են 27-րդ տեղը Նանջինի Պատանեկան օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում:

Ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»- ը, ներկայիս դրությամբ 60 թիմային միավորով 1-ին տեղում են չինացի մարզիկները՝ 14ոսկե, 5 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, 43 միավորով 2-րդ տեղում են Ռուսաստանի պատվիրակները՝ 8 ոսկե, 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ, իսկ 3-րդ տեղում են իտալացիները՝ 4-ական ոսկե եւ արծաթե, 2 բրոնզե մեդալ եւ 22 միավոր:

Հայաստանի մարզիկները  ընդամենը 1 միավոր են զիջում Հոնկոնգի, Լեհաստանի, Խորվաթիայի եւ Բելգիայի մարզիկներին, որոնք 6-ական թիմային միավոր են վաստակել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am