Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԻՀՀ-ն «Ատլետիկո»-ին կոչ է արել հրաժարվել Ալիեւի ռեժիմի հետ համագործակցությունից

ՄԻՀՀ-ն «Ատլետիկո»-ին կոչ է արել հրաժարվել 
     Ալիեւի ռեժիմի հետ համագործակցությունից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ բռնաճնշումները նաեւ ֆուտբոլի թեմա են դարձել: Լեհաստանի ազդեցիկ կազմակերպություններից Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամն Ադրբեջանում վերջին շրջանում բռնաճնշումների արագորեն աճի հետ կապված Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը կոչ է արել հրաժարվել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած բռնապետական ռեժիմի հետ համագործակցությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, կազմակերպության փոխնախագահ Ադամ Բոդնարը եւ նախագծի համակարգող Դոմինիկա Բիչավսկա-Սինիարսկան  ակումբի ղեկավարությանը հղած նամակում նշել են ներկայում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տիրող աղետալի վիճակի մասին եւ կոչ արել վերանայել այդ երկրի կառավարության կողմից թիմի նկատմամբ հովանավորության մասին համաձայնագիրը: Նրանք նամակում հիշեցրել են կառավարությանը քննադատելու համար Ադրբեջանում վերջին ամիսներին մեծ թվով քաղաքացիական հասարակության ակտվիստների եւ իրավապաշտպանների, քաղաքական գործիչների եւ լրագրողների ձերբակալման մասին:       

«Այդ բոլորից հետո Եվրոպայի ամենամեծ ֆուտբոլային ակումբներից մեկը հանդիսացող Մադրիդի «Ատլետիկո»-ի մարզահագուստի վրա գովազդվում է աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներց մեկը հանդիսացող երկիրը: Եվրոպայի ժողովրդավարական երկրներից մեկի թիմի կողմից Իլհամ Ալիեւի ղեկավարած բռնապետության գովազդը պարադոքս է: Մենք հուսով ենք, որ Մադրիդի «Ատլետիկո»-ն անտարբերության չի մատնի մեր կոչը: Մադրիդի «Ատլետիկո»-ի մարզահագուստի վրա գրված է «Ադրբեջանը կրակների երկիր է»: Սակայն, այդ երկրում այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ կարգախոսն այսպիսին պետք է լինի. «Ադրբեջանը ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքների սկզբունքներն այրող երկիր է»: Մենք խորին ափսոսանքով հայտնում ենք, որ Ադրբեջանի կառավարությունն իր ձեռքում ունեցած նավթային մեծ եկամուտներից օգտվում է ժողովրդավարականական արժեքները եւ մարդու իրավունքների սկզբունքներն այրելու համար: Մադրիդի «Ատլետիկո»-ին խնդրում ենք քայլ կատարել այդ երկրում փոփոխությունների, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների շարունակական մնալու համար», - ասվում է նամակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am