Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում կանցկացվեն Իրանի Փերիո գավառի հայության օրեր

Հայաստանում կանցկացվեն Իրանի Փերիո գավառի հայության օրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ օգոստոսի 22-24-ը Երևանում կանցկացվեն Իրանի Փերիո գավառի հայության օրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 22-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում  տեղի կունենա Իրանի Փերիո գավառի հայությանը վերաբերող ձեռագրերի ցուցահանդեսի բացման արարողություն: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կընթերցվի ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի, ԻԻՀ խորհրդարանում հայազգի ներկա և նախկին պատգամավորների, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության ողջույնի ուղերձը:

Կցուցադրվի «Իրանի Փերիա գավառի հայկական գյուղեր» խորագրով Ֆիլմը՝ նվիրված վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Գ. Մինասյանի հիշատակին:

Փերիա գավառի ձեռագրերը կ ներկայացնի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը: Կկազմակերպվի այց ձեռագրատուն՝ տեսնելու Փերիա գավառի ձեռագրերը:

Օգոստոսի 23-ին ծրագրի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի համալիր, Ցեղասպանության թանգարան, կհանդիպեն ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ,կզրուցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շուրջ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում օգոստոսի 23-ին կտրվի Սբ. պատարագ, կկատարվի Փերիո գավառի ննջեցյալների Հոգեհանգստի արարողություն, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Սայաթ-Նովա» աշուղական համույթի համերգը: Կկատարվեեն փերիահայ աշուղների ստեղծագործությունները:

Ներկաներին կողջունեն ՀՀսփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am