Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օլիմպիական խաղեր. Հայաստանի հրաձիգը զբաղեցրել Է 4-րդ տեղը խառը զույգերի մրցաշարում

Օլիմպիական խաղեր. Հայաստանի հրաձիգը զբաղեցրել Է 4-րդ տեղը խառը զույգերի 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձիգ Զավեն Իգիթյանը չինական Տայբեյի մարզուհի Յու Թին Չունի հետ զբաղեցրել Է 4-րդ տեղը Նանջինում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերի հրաձգության 10մետր մրցատարածք օդամղիչ ատրճանակ խառը միջազգային զույգերի մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իգիթյան- Չուն զույգը 4-րդ տեղի համար մրցամարտում հաղթել Է Իոն Սարիչ (Մոլդովա)-Պոլինա Կոնարեւա (Ուկրաինա) զույգին, մինչ այդ փորձելով պայքարել ավելի բարձր տեղի համար:

Իգիթյանն անհատական մրցումներում արդեն զբաղեցրել Էր 5-րդ տեղը:

Ներկայում Հայաստանի մարզիկներից հրաձիգ Հրաչյա Բաբայանը Նանջինի խաղերում նվաճել է 1 արծաթե մեդալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am