Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՖԻՖԱ-ն պատժում Է «Բարսելոնա»-ին

ՖԻՖԱ-ն պատժում Է «Բարսելոնա»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն ուժի մեջ Է թողել իր որոշումը` արգելել  իսպանական «Բարսելոնա» ակումբին մոտակա ժամանակ նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքել: 

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, երիտասարդ ֆուտբոլիստների հետ սխալ ձեւով պայմանագրեր կնքելու համար ՖԻՖԱ-ն որոշել Էր զրկել «Բարսելոնա»-ին նոր ֆուտբոլիստներ գնելու իրավունքից` դրա համար նախատեսված մոտակա 2 «պատուհանների» ընթացքում:

Բացի այդ, կատալոնյան ակումբը տուգանվել Է 450 հազար, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը չի նկատել «Բարսելոնա»-ի կողմից թույլ տրված խախտումները՝ 500 հազար եվրո գումարով:

ՖԻՖԱ-ի այս որոշումը ուժի մեջ կմտնի 2015 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am