Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին ռուսական շուկա մուտք գործելու համար. վարչապետ

Կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին ռուսական շուկա մուտք 
գործելու համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է փորձի իր ապրանքները արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկարակոչելով tert.am-ը, վարչապետը նաև հայտնել է, որ մի քանի օր առաջ ինքը հանդիպել է բոլոր գործարարների հետ:

«Մենք պայմանավորվել ենք, որ քանի որ այսօր ռուսական շուկան ազատվել է եվրոպական երկրներից, մենք փորձենք մեր ապրանքներն արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Ես ասել եմ բոլոր գործարարներին, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել և ֆինանսական ռեսուրսներ տրամադրել, ինչպես նաև՝ օժանդակել կազմակերպչական բոլոր հարցերում: Սա է եղել մեր հավաքի նպատակը»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am