Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանի գլխավոր հետախույզն այցելել է Օջալանին

Էրդողանի գլխավոր հետախույզն այցելել է Օջալանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքն Ֆիդանին օրերս ուղարկել է Իմրալի բանտում ցմահ ազատազրկման դատապարտված, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելու քրդական խնդրի կարգավորման հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթն այս առնչությամբ հայտնում է, որ Էրդողանը, ով մինչեւ նախագահ ընտրվելը 12 տարի զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը եւ վերջին երկու տարիներին Ֆիդանի միջոցով Օջալանի հետ անցկացրած բանակցությունների արդյունքում հանդես եկել քրդական խնդրի կարգավորման որոշ առաջարկություններով, սակայն, մինչ այժմ չի կատարել դրանցից ոչ մեկը,  ամենայն հավանականությամբ, ցանկանում է որոշակիացնել, թե նախագահական պալատ մուտք գործելուց հետո ինչպես պետք է շարունակի քրդական խնդրի «լուծման» գործընթացը:

Թերթը նշում է, որ Էրդողանի կողմից նախագահական պարտավորությունները դեռեւս չստանձնած` երկրի գլխավոր հետախույզի հապշտապ այցն Օջալանին կարող է միայն մի բան նշանակել, որ նախագահական ընտրությունների ընթացքում Էրդողանը քուրդ ընտրողներին խոստացել է «արագացնել» քրդական խնդրի կարգավորման գործընթացը:

«Ինչպես երեւում է` Հաքան Ֆիդանը Օջալանին այցելել է վստահեցնելու, որ Էրդողանի հետ նախկին պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ, եւ այդ գործընթացն արագացվելու է»,- գրում է թերթը:

Էրդողանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այս տարվա մարտից PKK-ն միակողմանիորեն զինադադար է հայտարարել եւ սկսել Թուրքիայի տարածքից դուրս բերել իր զինյալներին` հույս ունենալով, որ դեռեւս վարչապետ Էրդողանն էլ կկատարի քրդերին մշակութային ինքնավարություն տալու հարցում հստակ քայլեր կատարելու մասին խոստումը: Սակայն, մինչ օրս Էրդողանն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել, ինչը հերթական անգամ հիասփաթեցրել է թուրքաբնակ քրդերին: PKK-ի զինված թեւի առաջնորդները հայտարարել են, որ եթե նախագահական ընտրություններից անմիաջպես հետո քրդական խնդրի լուծման գործընթացում առաջընթաց չապահովվի, ապա իրենք վերսկսելու են ազատագրական պարտիզանական պայքարը, ինչը տանում են սկսած 1974 թվականից: Ինչպես երեւում է` օրերս Թուրքիայի քրդաբնակ շրջաններում զինված ուժերի եւ խաղաղ բնակչության միջեւ սկսված բախումներն այդ հայտարարությունների ավետիսն են, եւ Էրդողանը ցանկանում է որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել քրդերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am