Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու ճանապարհը. Ջոն Հեֆերն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում հայերենով իր կարեկցանքն է հայտնել շփման գծում վերջին միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և վիրավորներին: «Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը, սա սառեցված հակամարտություն չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակացություններ: Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը: Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է բախումները դադարեցնել հենց հիմա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման կոչով դիմել է ԱՄՆ դեսպանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում