Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մանկական բեսթսելեր 2/26. Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Թումանյանի ստեղծագործությունները

Մանկական բեսթսելեր 2/26. Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Թումանյանի 
ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության  «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է  «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած Հովհաննես  Թումանյանի «Հեքիաթներ»-ը:

«Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Վեցերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտի» մանկական «Արև, արև, եկ, եկ» բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների բանաստեղծությունները: Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ժողովածուն  նկարազարդ է,  ուրախ և գունեղ կերպարներով: Հ. Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն  ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում  տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի հիման վրա  նկարահանված  մուլտֆիլմը  ներառող տեսասկավառակ:

Իններորդ հորիզոնականը զբաղեցնում է  «Կռունկ» հրատարակչության լույս ընծայած Հովհաննես  Թումանյանի«Հեքիաթներ»-ը:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:  

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 73
2 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 22
3 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 15
4 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 10
5 * «100 դասական հեքիաթներ» Զանգակ 10
6 -1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 10
7 * «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 8
8 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»

Էդիթ Պրինտ 7
9 0 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Կռունկ 7
10 -3 Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» Արևիկ 6

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am