Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը և Չեխիան սերտացնում են համագործակցությունը տրանսպորտի բնագավառում

Հայաստանը և Չեխիան սերտացնում են համագործակցությունը տրանսպորտի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև կստորագրվի «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» համաձայնագիր: Վերջինիս նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 21-ի նիստի օրակարգում:  

«Կարևորելով Հայաստանի և Չեխիայի միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացումը՝ սույն համաձայնագիրը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև  յուրաքանչյուր տարի փոխանակել համաձայնացված քանակով թույլտվություններ, ինչպես նաև իրականացնել կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Համաձայնագրի ստորագրումը Կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցներին կազատի սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից և թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը:

Սույն համաձայնագրի ստորագրումը նաև խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով բեռնափոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է բեռնափոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար նվազել է փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ներկայումս ՀՀ  կառավարության կողմից բեռնափոխադրումների բնագավառում տարվող բարեփոխումների  քաղաքականությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am