Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՌԴ-ի զինվորականները Հայաստանում կսովորեն կառավարել անօդաչու թռչող ապարատներ

ՌԴ-ի զինվորականները Հայաստանում կսովորեն կառավարել անօդաչու թռչող 
ապարատներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմակայանի ավելի քան 100 զինծառայողներ եռօրյա դաշտային հավաքների ժամանակ կսովորեն կառավարել անօդաչու թռչող ապարատներ:  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին հաղորդել է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: Վարժանքներն սկսվել են «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում: «Դաշտային պարապմունքների առանձնահատկությունն է զինվորականներին ուսուցանել իրականացնել «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օռալան-10» եւ «Զաստավա» արդի անօդաչու թռչող ապարատների վերթիռ, թռիչքի կառավարում եւ վայրԷջք ծովի մակերեւույթից 1500 մետրից բարձր լեռնային տեղանքի բարձունքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:   

Նշված Է, որ անօդաչու թռչող ապարատները Հայաստանում ռուսական ռազմակայանի կողմից օգտագործվում են ռազմական հետախուզության նպատակով, բարձրլեռնային պայմաններում մարտավարական վարժանքներ եւ բազմակիլոմետրանոց ռազմերթեր անցկացնելիս: Անօդաչու թռչող ապարատների կառավարման ստորաբաժանումներում ծառայում են պայմանագրային զինվորականներ, որոնք ուսուցում են անցել մասնագիտացված կենտրոններում:   

Հայաստանի հյուսիսի Գյումրի քաղաքում տեղակայված Է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն Է կատարում ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն եւ Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին ռազմակայանի տեղաբաշխման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչեւ 2044 թվականը: Արձանագրությունը նախատեսում Է ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում: Ռազմակայանը հանդերձված Է Ս-300 զենիթահրթիռային համալիրներով եւ ՄիԳ-29 կործանիչներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am