Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ռաֆայել Նադալը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը

Ռաֆայել Նադալը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը:

«Ես ցավում եմ, բայց անկարող եմ այս տարի մասնակցելու ԱՄՆ բաց առաջնությանը: Ես վստահ եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք իմ այս որոշմանը: ԱՄՆ բաց առաջնությունն իմ սիրելի մրցաշարերից է, և ես այդտեղ հաղթել եմ արդեն երեք անգամ: Եվ շատ լավ հիշողություններ ունեմ այս մրցաշարի հետ կապված, սակայն ստեղծված իրադրության մեջ ինձ մնում է միայն ապաքինվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Facebook իր էջում գրել է Նադալը:

«Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի օգոստոսի 25-ին և կեզրափակվի սեպտեմբերի 8-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am