Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է տրամադրել ՌԴ-ի բռնարգելքից տուժած ագրոարտադրողների օժանդակման համար

Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է տրամադրել ՌԴ-ի բռնարգելքից տուժած 
ագրոարտադրողների օժանդակման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը 125 միլիոն եվրո Է տրամադրել այն ագրոարտադրողների օժանդակման համար, որոնք տուժել են ռուսաստանյան  բռնարգելքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 18-ին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:  

Օգոստոսի 7-ին ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Արեւմուտքը Ռուսաստանի դեմ սահմանել Է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, Մոսկվան հայտարարել Է Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից եւ ԱՄՆ-ից տավարի մսի, խոզի մսի, բանջարեղենի եւ մրգերի, թռչնամսի, ձկան, պանիրների, կաթի եւ կաթնամթերքի մատակարարումների լիակատար արգելքի մասին:  

Խոսքը վերաբերում Է 9,1 միլիարդ դոլարի արտադրանքի տարեկան ներմուծմանը: Արգելքից ամենից շատ կտուժեն Եվրամիության երկրները, որոնք Ռուսաստանի շուկային Էին մատակարարում պատժամիջոցային ցանկի՝ 6,5 միլիարդ դոլարի պարենամթերք: Մնացած երկրներից ներմուծումը եղել Է մի քանի անգամ քիչ. Եվրամիության կազմի մեջ չմտնող Նորվեգիայից՝ 1,2 միլիարդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 միլիոն դոլարի, Կանադայից՝ 373,6 միլիոն դոլարի, Ավստրալիայից՝ 182 միլիոն դոլարի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am