Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ալիևը Սոչիում ինքն իր հետ է զրուցել. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե 
Ալիևը Սոչիում ինքն իր հետ է զրուցել. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կերպ է արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի խնդրանքին մեկնաբանելու Սոչիի հանդիպման առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի արած հայտարարությանը:

«Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին»,- շեշտել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին` Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am