Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Քոչվորը չի կարող իմանալ ինչն է հայրենիքն ու հերոսը. Արտակ Զաքարյանը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը

Քոչվորը չի կարող իմանալ ինչն է հայրենիքն ու հերոսը. Արտակ Զաքարյանը 
պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի այսպես կոչված պաշտպանության նախարարությունը, մեր երկրի նախագահի խոսքերից ազդված (կարծում եմ ավելի շատ վախեցած), «հերոսական»  հայտարություն է տարածել, իրենք իրենց գոտեպնդելու, բնականաբար մեզ վախեցնելու, ձեռքի հետ էլ միջազգային հանրության առջև մեզ «խայտառակ անելու» նպատակով:

Ադրբեջանցիներն  իրենց ներկայիս իշխանությանը սազական մի ասացվածք ունեն. «դրսից պալատ, ներսից՝ հավաբուն»: Իլհամ Ալիևի պալատական- զինվորական հավաբնում փաստորեն համաշխարհային ընդունված բոլոր արժեքները թարս են ընկալում: Աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարողները, սեփական հայրենիքն ու ժողովուրդը թշնամու հարձակումներից ու սպանդից պաշտպանողները կոչվում են Հերոսներ, իսկ Ադրբեջանում՝ հանցագործներ: Ամբողջ աշխարհում քնած մարդուն կացնահարողը կոչվում է հանցագործ, իսկ Ադրբեջանում՝ ազգային հերոս: Բացատրությունը մեկն է, քոչվորը չի կարող իմանալ՝  ինչ է Հայրենիքն ու Հերոսը:

Մեր պետության ղեկավարը պարզ մատչելի ասաց, որ Հայաստանին ու Արցախին սպառնացող ցանկացած վտանգ ունենալու է համարժեք պատասխան, ընդամենը բերելով մեկ տեսակի հրթիռի օրինակ: Ադրբեջանական քարոզչամեքենան անմիջապես իր խեղճ ժողովրդին սկսեց բացատրել, որ չվախենան, որ իրենցն ավելի լավն է: 
Ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանում որոշ արկածախնդիր պալատականների հիշողությունը կարճ է: Ղարաբաղում ժամանակին սովորական նռնականետով ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ են խոցվել, ադրբեջանական տանկերի մեծ մասը առաջին մեկ երկու մարտերից հետո դարձել են հայկական և այլն: Ուրեմն ոչ մի երաշխիք չկա, որ այսօվա ադրբեջանի զինանոցը, հայկականի հետ միասին չեն վնասի հենց ադրբեջանական ռազմավարական օբյեկտներին: Հետևաբար, հերթական ռազմատենչ հայտարարություն անելու փոխարեն մինչև կոկորդն արնաթաթախ Ալիևշինան լավ կանի, որ մտածի, թե հայկական կողմերի հետ համատեղ ինչպես պետք Է գտնի երկարատև խաղաղության ճանապարհը:

Հայ ժողովուրդը, իր պատմության ընթացքում, խաղաղության և գոյության համար պաքարում իրեն պարտադրված պատերազմներ շատ է տեսել ու մնացել է կանգուն: Իսկ Ադրբեջանի գոյության միակ ճանապարհը խաղաղությունն է, որովհետև ցանկացած պատերազմ կկործանի պաշտոնական Բաքվին և' դրսից և' ներսից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am