Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանը գնահատել է Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը

Հովիկ Աբրահամյանը գնահատել է Սոչիում կայացած նախագահների եռակողմ 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գնահատականով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում ցույց տվեցին, որ կողմնակից են խաղաղ բանակցություններով հարցի լուծմանը: Արմավիրի մարզում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վաչապետը նշել է, որ վերջին օրերին էականորեն նվազել են սահմանային կրակոցները:

«Սոչիի հանդիպմանը երկու նախագահները ցույց տվեցին, որ կողմնակից են հրադադարին և խաղաղ բանակցությունների արդյունքում հարցի կարգավորմանը: Օրինակ` այս գիշեր եղել է ընդամենը 45 կրակոց, որը բավականին քիչ է, քանի որ մի քանի օր առաջ օրական ավելի քան 4500 կրակոց էր հնչում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է  վարչապետը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am