Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շիկացումը

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի 
շիկացումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անհանսգտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացմամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Այս կապակցությամբ նախարարության տեղեկատվության վարչության պետի տեղակալ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ անթույլատրելի է հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունն ու էսկալացիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անպահապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար: «Մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, որոնց հետեւանքով կան մարդկային զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը որակում ենք որպես հրադադարի համաձայնագրի եւ ձեռք բերված համաձայանությունների խախտման լուրջ դեպք: Ձեռք բերված համաձայնությունների նպատակն էր քաղաքական հանդիպումների մակարդակով եւ բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորման: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անպահապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանական զինուժը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am