Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ Պետդեպն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտության լուծման ռազմական տարբերակը եւ նախագահներին առաջարկել հանդիպել

ԱՄՆ Պետդեպն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտության լուծման ռազմական 
տարբերակը եւ նախագահներին առաջարկել հանդիպել

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմամբ, որը հուլիսի 31-ին հանգեցրել է մարդկային զգալի կորուստների եւ հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը: «Հատնում ենք մեր ցավակցությունը զոհերի եւ վիրավորների հարազատներին եւ կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու լարվածությունն ու հարգել հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրեժխնդրությունն ու հետագա լարումներն ավելի կբարդացնեն խաղաղ լուծմանը հասնելու գործընթացը:

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` հանդիպելու առաջին իսկ հնարավորության դեպքում, շարունակելու երկխոսությունը կարեւորագույն հարցերի շուրջ: Մենք նաեւ կոչ են անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` բանակցություններ սկսել, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ամբողջացմանը: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբում մասնակցությանը եւ պատրաստ ենք աջակցել տեւական լուծման հասնելու գործին»,-ասված է հայտարարության մեջ:

Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am