Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավանի շախմատի դպրոց

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավանի շախմատի դպրոց

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարոն Մարգարյանը Ավանի շախմատի դպրոց կատարած այցի ընթացքում ծանոթացել է դպրոցի հիմնանորգման  աշխատանքներին, որն իրականացվել է այս տարվա շինբարեկարգման ծրագրերով և հանձնվել է շահագործման: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դպրոցի նորոգման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ամբողջությամբ թարմացվել է դպրոցի գույքը:

Ավանի այս կրթօջախը Երևանում ձևավորված առաջին շախմատի դպրոցն է: Այն հիմնվել է դեռևս 2005 թվականին` Ավան վարչական շրջանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությամբ: Հաշվի առնելով նախաձեռնության հաջողվածությունն ու առկա պահանջարկը՝ ծրագիրն ունեցավ տրամաբանական շարունակություն: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ 2013 թվականից շախմատի դպրոցներ սկսեցին հիմնվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

«Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն իսկապես արդարացված էր: Այս ծրագիրն առանձնակի կարևորված է մեր կողմից և, որպես առաջնահերթություն, հետզհետե կյանքի ենք կոչում այն: Անցյալ տարի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացելու շախմատի դպրոցներ, ևս 5 վարչական շրջաններում էլ մինչև այս տարեվերջ ենք նախատեսել շահագործման հանձնել: Այդպիսով՝ քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցների թիվը կհասնի 8-ի: Արդեն հաջորդ տարի կանդրադառնանք նաև մյուս վարչական շրջաններին և, համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր վարչական շրջանները կունենան իրենց շախմատի դպրոցները»,- ընդգծել է քաղաքապետը:

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Ավանի համար 1 գրադարան, որն այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել է: Քաղաքապետը շրջել է գրադարանում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների և ընթերցողների հետ: Օգտվելով առիթից՝ ընթերցողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին` գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը նախաձեռնելու համար, և ընդգծել, որ իսկապես հարմարավետ ու հաճելի պայմաններ են ապահովվում ինչպես աշխատողների, այնպես էլ այցելուների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am