Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 1,2 մլն դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում  կատարվել է 1,2 մլն  դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում օգոստոսի 1-ին կատարվել է 1 մլն 200 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 407.06 դրամ, միջին փոխարժեքը` 407.26 դրամ:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 25 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 100 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է  6.50  տոկոս, առավելագույնը`  7.00 տոկոս, նվազագույնը`  6.50  տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.8068  տոկոս։

Հունիսի 30-ին  դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.50 դրամ, հուլիսի 1-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 2-ին միջին փոխարժեքը կազմել է 408.31 դրամ, հուլիսի 3-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է  408.00 դրամ, հուլիսի 5-ին և 6-ին  գործարք չի կատարվել: Հուլիսի 7-ին միջին տոկոսադրույքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 8-ին, 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 11-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  կազմել է 407.99 դրամ, հուլիսի 12-ին և 13-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 14-ին միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ, 15-ին` 407.29, 16-ին` 407.25,  հուլիսի 17-ին` 406.93 դրամ: Հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 22-ին միջին փոխրժեքը կազմել է  406.73 դրամ, 23-ին` 406.61, 24-ին` 406.50 դրամ: Հուլիսի 25-28-ը գործրք չի կատարվել: Հուլիսի 29-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել 406.00, 30-ին` 406.00, 31-ին` 406.10:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am