Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սեպտեմբերին կմեկնարկի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը

Սեպտեմբերին կմեկնարկի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման 
պիլոտային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերից: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի ներկայացմանն ուղղված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Էլեկտրոնային առողջապահության նոր ցանցով սեպտեմբերից մենք պետք է սկսենք պիլոտային ծրագիրը, որում երեք բուժկենտրոն են ներգրավված լինելու` Գորիսի, Վանաձորի բուժկենտրոնները և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկան: Փորձարարական ծրագրի ընթացքում կտեսնենք այն խնդիրները, որոնց համար լուծումներ գտնելով` կկարողանանք հաջորդ տարի ունենալ բարելավված էլեկտրոնային առողջապահության ցանց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնեց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով, միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրմամբ կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, հասանելիությունը և արդյունավետությունը: «Նորագույն տեխնոլոգիական համակարգերի ներդրումն ուղեկցվում է որակի վերահսկման չափորոշիչների և մեխանիզմների ամրապնդմանը զուգահեռ: Այն կնպաստի իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նմազեցմանը»,-ասաց Արմեն Մուրադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am