Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասկին կպաշտպանի Իլյումժինովի թեկնածությունը

Սպասկին կպաշտպանի Իլյումժինովի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն, Ֆրանսիայում բնակվող ռուս գրոսմայստեր Բորիս Սպասկին հայտարարել է, որ շուտով Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք  շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի  ընտրություններում կպաշտպանի ՖԻԴԵ-ի գործող նախագահ ռուսաստանցի  Կիրսան Իլյումժինովի թեկնածությությունը:

ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնին հավակնում է նաեւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Գարրի Կասպարովը:

Այս մասին  տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ աջակցել Իլյումժինովին նախ եւ առաջ այն պատճառով, որ նա կարողացել է ռուսական շախմատի համար շատ դժվար, այսպես կոչված «պերեստրոյկայի» տարիներին պահպանել ազգային շախմատը, անցկացնել կանանց եւ տղամարդկանց շախմատի առաջնությունները, մինչդեռ Կասպարովը հայտնի է իր անհադուրժողական բնավորությամբ եւ դեռ չի կարողացել առանց պրոբլեմների ղեվավարել որեւԷ  կառույց»,-ասել է Սպասկին:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ը Տրոմսյոում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի շրջանակում:

Այս ընտրություններին Իլյումժինովի թեկնածությունը իր կողմից պաշտպանելու մասին հայտարարել Է նաեւ Ռուսաստանի առաջատար շախմատիստ գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am