Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի խաղաղապահները Ղրղզստանում կմասնակցեն ՀԱՊԿ-ի զորավարժությունների եզրափակիչ փուլին

Հայաստանի խաղաղապահները Ղրղզստանում կմասնակցեն ՀԱՊԿ-ի 
զորավարժությունների եզրափակիչ փուլին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությունների եզրափակիչ փուլն օգոստոսի 1-ին մեկնարկում է Ղրղզստանում. ՀԱՊԿ-ի խաղաղապահ գումարտակները կյուրացնեն խաղաղության պահպանման գործողության վարման մարտավարությունը:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ-ի կոլեկտիվ խաղաղապահ ուժերի զորավարժությունները տեղի են ունենում Ղրղզստանի «Ալա Տոո» զորավարժարանում: Զինավարժանքներին մասնակցում են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների տասը գումարտակներ՝ երեքական գումարտակ Ռուսաստանից եւ Ղազախստանից, մնացած երկրներից՝ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից եւ Ղրղզստանից՝ մեկական, ընդամենը՝ շուրջ 700 մարդ: Զորավարժությունների ղեկավարը Ղրղզստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Նուրբեկ Նիյազալիեւն Է:     

Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո ՀԱՊԿ-ի մասնակիցներն են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am