Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի բանկը պատրաստ է օգնել ԵՄ-ի պատժամիջոցներին ենթարկված բանկերին

Ռուսաստանի բանկը պատրաստ է օգնել ԵՄ-ի պատժամիջոցներին ենթարկված 
բանկերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բանկը պատրաստ է օգնել Եվրամիության պատժամիջոցներին ենթարկված բանկերին և ապահովել նրանց իրացվելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի բանկից: «Պատժամիջոցների ենթարկված բանկերը կարող են նաև ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Նրանց արժութային դիրքը հավասարակշված է: Եթե ի հայտ գան հավելյալ ռիսկեր, ապա Ռուսաստանի բանկը պատրաստ է ապահովել նրանց իրացվելիությունը` առկա գործիքների շրջանակում»,- հայտարարել են կենտրոնական բանկից:

Ռուսաստանի բանկից նշել են, որ պատժամիջոցների ենթարկված բանկերը ունեն բավականաչափ կապիտալ,  իսկ այն որոշումը` համաձայն որի, վարկերը փոխակերպվում են առաջին կարգի կապիտալի հետ, բանկերի համար լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ են ստեղծում: «Ռուսաստանի բանկը վերաֆինանսավորում իրականացնելու համար ունի բավարար գործիքներ բանկային ոլորտում», - եզրափակել է ՌԴ կենտրոնական բանկը:

Հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների և մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թվում ԵՄ-ի ու Յոթնյակի գործընկերների հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am