Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորվեգացիները պատրաստվում են զվարճացնել շախմատի օլիմպիադայի մասնակիցներին եւ հյուրերին

Նորվեգացիները պատրաստվում են զվարճացնել շախմատի օլիմպիադայի 
մասնակիցներին  եւ հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 1-ին մեկնարկող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հանդիսավոր բացումը կկատարի այս երկրի ֆինանսների նախարար, տիկին Սիվ Յենսենը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, 171 երկրներից Նորվեգիա ժամանած 3200 շախմատիստների, ինչպես նաեւ հյուրերի համար  կազմվել Է հատուկ շոու-ծրագիր, որին կմասնակցեն Նորվեգիայի լավագույն երաժիշտները:

Շոուն կանցկացվի Տրոմսյոյի «Սքալֆալեն» համերգային սրահում:

Ինչպես հայտնի Է, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի հավաքականները Տրոմսյո են մեկնել հուլիսի 30-ին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կավարտվի օգոստոսի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am