Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մալայզիացի ոստիկանները ժամանել են Կիեւ՝ օգնելու Boeing-ի հետաքննությանը

Մալայզիացի ոստիկանները ժամանել են Կիեւ՝ օգնելու Boeing-ի հետաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւ է ժամանել մալայզիացի 68 ոստիկաններից բաղկացած խումբը՝ աջակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի՝ հուլիսի 31-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Մալայզիայի 68 ոստիկաններից բաղկացած խումբը Կիեւ է ժամանել այսօր՝ հուլիսի 31-ին»,-ասված Է Ռազակի հայտարարության մեջ: Վարչապետը հավելել Է, որ ոստիկանները «կաշխատեն Նիդեռլանդների եւ Ավստրալիայի թիմերի հետ համատեղ՝ ապահովելու ինքնաթիռի կործանման վայր հասնելու անվտանգությունը»:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ օտարերկրյա փորձագետների միջազգային խումբը հուլիսի 31-ին առաջին անգամ կարողացել Է հասնել Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines-ի մարդատար ինքնաթիռի կործանման վայր: Սպասվում Է, որ Նիդեռլանդներից ու Ավստրալիայից ժամանած փորձագետներն առաջին փուլում կզբաղվեն վթարի զոհերի մարմնամասերի եւ ուղեւորների ու անձնակազմի անդամների անձնական իրերի որոնմամբ:

Boeing-777-ը, որը MH17 չվերթն Էր կատարում Ամստերդամ-Քուալա Լումպուր ուղեգծով, հուլիսի 17-ին կործանվել Է Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում գտնվում Էր 298 ուղեւոր. նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am