Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի երեք թատրոններում նախատեսված են ներկայացումների պրեմիերաներ

Երևանի երեք թատրոններում նախատեսված են ներկայացումների պրեմիերաներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի երեք թատրոններում հանդիսատեսն աշնանը հնարավորություն կունենա դիտել նոր ներկայացումներ: Նոր բեմադրությունները կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 

«Երևանյան թատրոններում նկատվում է հանդիսատեսների թվի աճ և մեծ առաջընթաց: Պրեմիերաներ են նախատեսված Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ համապատասխան սուբսիդիայից բացի, թատրոնները քաղաքապետարանից ստացել են որոշակի գումարներ՝ նոր բեմադրությունների համար: «Մենք աշնանը երեք նոր ներկայացում կհանձնենք հանդիսատեսի դատին»,- հավելեց Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը նկատեց, որ լավ կլիներ, եթե Երևանն ունենար լավ ամֆիթատրոն, որտեղ կբեմադրվեին բազմաթիվ ներկայացումներ, սակայն այն ստեղծելու հնարավորություն դեռևս չկա:

«Պետական տոներին հաճախ են օգտագործվում Հանրապետության, Ազատության հրապարակները, Կասկադը: Սակայն հանրության համար ոչ այնքան տեսանելի է բեմահարթակը:  Շատ կցանկանայի, որ նման բան լիներ Հայաստանում»,- նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am