Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում ձերբակալվել է նավթի ադրբեջանցի 5 գող

Ռուսաստանում ձերբակալվել է   նավթի ադրբեջանցի 5 գող

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ձերբակալվել է երկրի Յամալ-Նենեցական ինքնավար մարզում խոշոր չափերի նավթի գողությամբ զբաղվող ադրբեջանցիներից բաղկացած կազմակերպված հանցագործ խմբավորման 5 անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, խուզարկումների ժամանակ ոստիկանությունը նրանց մոտ 50 տոննա չմշակված նավթ է հայտնաբերել:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի 5 քաղաքացիները երկար ժամանակ զբաղված էին նավթի գողությամբ եւ գողոնը Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում, ինչպես նաեւ Տյումենի, Նովոռոսիյսկի եւ Տոմսկի մարզերում իրացնելով:

Նրանք գողացված նավթն առանց խոչընդոտների փոխադրելու համար մազութ տեղափոխելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են պատրաստել: Պարզ չէ, թե ադրբեջանցիների հանցագործ խմբավորումը մինչ այժմ ինչքան նավթ է գողացել, սակայն, նրանց հացրած վնասի չափը հաշվարկվում է տասնյակ միլիոն ռուբլի:

 Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է 2013 թվականի սեպտեմբերից այս կողմ գողացված նավթի եւ ձեռք բերված եկամտի վերաբերյալ գրանցամատյան, մեծ քանակությամբ կանխիկ գումար, հաշվանցումների վկայականներ: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am